Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ԿԸՀ-ն նիստն այնպես չի նշանակել, որպեսզի ողջամիտ ժամկետում կարողանա ծանուցել Մխիթար Զաքարյանին»․ փաստաբան

Հուլիս 10,2021 19:27

Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որում պետք է քննարկի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։

Ագարակից Երևան գալու համար անհրաժեշտ է 6-7 ժամ ժամանակ, սակայն ընդամենը 3 ժամ 45 րոպե առաջ են հայտնել նիստի տեղի և ժամանակի մասին։ Վստահ եմ՝ շատ են ուզում, որ Մխիթար Զաքարյանը և նրա պաշտպանը ներկա լինեն այդ նիստին և նեկայացնեն իրենց պարզաբանումները։

Մութ հարցեր են, թե ինչո՞ւ է ԿԸՀ-ն շաբաթ օրով որոշել, որ պետք է հրատապ նիստ անի, այն էլ ժամը 20։00-ին, ինչո՞ւ ԿԸՀ-ն նիստն այնպես չի նշանակել, որպեսզի ողջամիտ ժամկետում կարողանա ծանուցել Մխիթար Զաքարյանին, ինչու է ԿԸՀ քննիչին խնդրել, որ ծանուցի, իսկ վերջինս էլ Ագարակի ոստիկաններին է հանձնարարել ծանուցման հանձնումը։

Էս ամեն ինչի մեջ օրինականության գոնե փոքրիկ մասնիկ կա՞ այ «պետական իրավասու մարմիններ», թե՞ կարևորը հանձնարարությունը հրատապ կատարելն է։
Իսկ թե այս հրատապությունն ինչում է կայանում, թե ինչու է այս պրոցեսը այսպես կազմակերպվում, կասեմ վաղը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031