Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ 3 կմ-ը ո՞նց մտան ադրբեջանցիները, որ մենք ոչ մի կրակոցով դրա դեմը չառանք, ռուսական «ագենտուրա՞ն» է աշխատել». Խուրշուդյան

Հուլիս 23,2021 17:43

Այսօր «Մեդիա կենտրոնում»  «Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով քննարկման ժամանակ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը իրար հետ լավ պայմանավորվում են ու ինչքան շատ ենթարկվենք ՌԴ-ին, այդ ազդեցությունն այդքան օգտագործվելու է՝ ի նպաստ Ադրբեջանի. «Իմիջիայլոց, մենք դեռ հետաքննելու ենք՝ այդ 3 կմ-ը ո՞նց մտան ադրբեջանցիները, որ մենք ոչ մի կրակոցով դրա դեմը չառանք: Իմ համար դա մտահոգիչ բան է: Ես չգիտեմ՝ ռուսական «ագենտուրա՞ն» է աշխատել, թե՞ ռուսներն են հրահանգել Հայաստանի իշխանություններին՝ հանկարծ չարձագանքեք: Կամ խաբել ասել են՝ մենք այդ հարցը կլուծենք, կրակոցով մի արգելափակի: Ես չգիտեմ, պիտի հետաքննություն լինի: Շատ վտանգավոր բան է, երբ որ դու ակնհայտ տեսնում ես, որ ՌԴ-ն սպասարկում է Ադրբեջանի շահը: Չգիտեմ՝ փողով են առել, թե ավտոկրատ ռեժիմներ են երկուսն էլ, ուզում են ժողովրդավարական ռեժիմի դեմ պայքարել՝ էական չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

ՊՆ-ի լուսանկարում՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները մայիսին Սև լճի մերձակայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031