Լրահոս
Օրվա լրահոսը

Թարմ կեյլով աղցան (տեսանյութ)

Օգոստոս 01,2021 20:45

Կեյլը կամ քեյլը (kale) Հայաստանում համեմատաբար նոր մշակաբույս է, շատերի համար անծանոթ: Սակայն արդեն մի քանի տարի է, մեր ֆերմերները հաջողությամբ աճեցնում են Արեւմուտքում, հատկապես՝ ԱՄՆ-ում շատ սիրված այս կաղամբազգին, որն իր անթիվ-անհամար օգտակար հատկությունների շնորհիվ համարվում է, այսպես կոչված, «սուպերֆուդ»:

Կեյլի մի քանի տեսակ է վաճառվում հայաստանյան սուպերմարկետներում եւ ֆերմերային շուկայում: Այս աղցանը կարելի է պատրաստել ցանկացած տեսակի քեյլով: Այս անգամ վերցրել եմ «գանգրահեր» կեյլը, որն արտաքինից շատ նման է հազարաթերթիկի՝ մառոլի, սակայն հենց ձեռք տաք, կզգաք, թե որքան կոպիտ է՝ մառոլի հետ համեմատած:

Կեյլը, որ տերեւային կաղամբազգի է, հաճախ պատրաստում են սպանախի կամ բազուկի տերեւների նման՝ թեթեւ տապակում են: Սակայն կարելի է պատրաստել նաեւ թարմ վիճակում: Դրա համար անհրաժեշտ է անպայման հանել տերեւի մեջտեղի կոշտ հատվածը: Այդ առանցքներից ազատվելուց հետո պետք է կեյլը կտրատել, մի փոքր աղ եւ կիտրոնի հյութ ցանել եւ մոտ 2-3 րոպե ձեռքերով տրորել, «մերսել»: Այդ ընթացքում կեյլի եւ գույնը պետք է մի փոքր փոխվի, ավելի մգանա, եւ ծավալով քչանա գրեթե կիսով չափ:

Այսպիսով աղցանը պատրաստ է: Սակայն, բնականաբար, կարելի է ավելի հարստացնել եւ գեղեցկացնել այն, ավելացնելով ձեր նախընտրած մթերքները: Այս անգամ առաջարկում եմ ավելացնել մեկ-երկու ճաշի գդալի չափ քերած գազար, շատ քիչ սխտոր՝ նույնպես քերած, մի քանի հատ չերրի լոլիկ, մի բուռ դդմի կորիզներ, սեւ պղպեղ եւ երկու-երեք ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Դրանցից ամեն մեկի փոխարեն կարող եք ավելացնել ձեր նախընտրած մեկ այլ բաղադրիչ:

Բարի ախորժակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031