Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ ենք ակնկալել, որ սուր ելույթի ժամանակ համակարգիչը կնետեք մեր վրա»․ Խամոյանը՝ Հակոբ Արշակյանին

Օգոստոս 03,2021 16:09

ԱԺ նիստում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանին հիշեցրեց, որ երբ ինքը ԲՏԱ նախարար էր, բռունցքներով հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, հետո հրաժարական տվել ու ասել, որ պատրաստ է կրել պատասխանատվություն․ «Սակայն մինչեւ այսօր անգամ առերեսում չի եղել ձեր ու տուժողի միջեւ։ Ասել էինք նաեւ, որ չեք կարողացել տիրապետել էմոցիաներին։ Հիմա ուզում եք նոր բարձր պաշտոն ստանձնել՝ չկրելով նախորդ հանցագործության համար պատասխանատվություն։ Հայտնի չէ նաեւ՝ սովորե՞լ եք էմոցիաներին տիրապետել»։

Հակոբ Արշակյանը նախ ասաց, որ նման արտահայտություն չի արել իր հայտարարության մեջ։ Ապա ասաց, որ նույն կարծիքին է մնացել ու անընդունելի է համարում պաշտոնյայի կողմից բռնության կիրառումը․ «Հասարակությունը տվել է գնահատական։ Նախընտրական պայքարում ստանալով մանդատ եւ վստահություն՝ հայտնվել եմ խորհրդարանում։ Կա իրավական գործընթաց, եւ ճիշտ չեմ համարում գնահատական տալ»։

Ագնեսա Խամոյանը շարունակեց՝ եթե որեւէ ընդդիմադիր ԱԺ ամբիոնից սուր ելույթ ունենա իշխանության «քաղաքական հոր» մասին, կարո՞ղ է ակնկալել, որ Արշակյանը չի տիրապետի իրեն ու թիկունքից համակարգիչ կնետի վրան։ Հակոբ Արշակյանն արձագանքեց, որ հարցին արդեն տվել է պատասխան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031