Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ հաճախ թվում է, թե միակ երկիրն ենք աշխարհում, որը թշնամիներ ունի եւ պատերազմում է»

Օգոստոս 04,2021 10:58

Իշխող քաղաքական ուժի առաջնահերթություններից են Հայաստանի ապաշրջափակումը եւ երկարաժամկետ խաղաղության հաստատումը։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրից» առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանը։

Նա նշեց․ «Մեզ հաճախ թվում է, թե միակ երկիրն ենք աշխարհում, որը թշնամիներ ունի, որը միակն է, որ պատերազմում է, եւ այդ միակությունը մեզ դարձնում  է առանձնահատուկ, մղում անկյուն, ստիպում օգնության կանչել ողջ աշխարհին, անարդարության եւ անգործության մեջ մեղադրել ողջ աշխարհին, մեր խնդիրները բարդել ուրիշների վրա՝ հարեւանների, պաշտոնյանների, թշնամիների վրա։ Ցավոք, միակը չենք եւ երբեք չենք եղել։ Պատմությունը հիշեցնում է հարյուրամյա հակամարտությունների մասին Եվրոպայում, Աֆրիկայում։ Մեր գլխավոր խնդիրներից մեկը պետք է դառնա այն, որ ՀՀ-ն եւ ժողովուրդն առաջնորդվեն ոչ թե ատելությամբ, այլ պետության շահերով, ոչ թե հույսն այլ տերությունների վրա դնելով, այլ ճիշտ դաշնակցային հարաբերություններով, սխալներին գնահատական տալով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031