«Դուք եւ ոչ միայն դուք առանձնահատուկ մակարդակ ունեք քննարկումներն այլ մակարդակի իջեցնելու»,-«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցերին ի պատասխան այսօր ԱԺ լիագումար նիստում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Էդուարդ Աղաջանյանը։
Մամիջանյանը պատասխանեց․ «Իմ տաղանդներին դեռ հնարավորություն կունենաք ծանոթանալու։ Ցավակցեմ ձեզ, ես հավանաբար հենց արտաքին կապերի հանձնաժողովում եմ աշխատելու։ Կարող եք պատկերացնել ձեր առօրյան։ Իմ աշխատանքի որակումները թող իմ ընտրողները տան, եթե իհարկե դու իմ ընտրողներից չեք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ