Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարաժամկետ խաղաղություն կլինի տարածաշրջանում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իլհամ Ալիև

Օգոստոս 14,2021 23:40

CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կողմ են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը այն բանից հետո, երբ Հայաստանը կճանաչի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և կսկսվի սահմանազատման գործընթաց, փոխանցում է Trend գործակալությունը։

Ադրբեջանի ղեկավարը նշել է․ «Ըստ երևույթին Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է դրան:  Դա նրանց կողմից սխալ կլինի, ու հենց իրենք են զղջալու, քանի որ մենք միշտ չէ, որ սեղանին դնելու ենք այս առաջարկը: Եթե նրանք դեմ են այդ առաջարկին, թող այդպես էլ ասեն, որ չեն ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Եթե կողմ են, եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երկարաժամկետ խաղաղություն կլինի տարածաշրջան: Այդ նպատակի համար այժմ սեղանին կոնկրետ առաջարկներ են դրված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031