Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայում թալանել են հայկական հնամենի գերեզմանատունը

Օգոստոս 17,2021 14:25

Ermenihaber. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական հնամենի գերեզմանատանը սարսափելի տեսարան է. կատարված թալանից հետո հողի մակերեսին են հայտնվել մարդկանց գանգոսկրեր, ատամներ և այլ ոսկրակտորներ։

Ավելի քան 600 տարվա հնություն ունեցող հայկական գերեզմանատունը փաստորեն հայտնվել է գանձագողերի թիրախում։

Գերեզմանագողության մասին առաջինը հայտնել է պատմաբան Էրդինչ Աքգյուլը։ Նա լուսանկարել է տեղանքը և տեղեկացրել քաղաքապետարանին: Այժմ կատարվում է հետաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Համապատասխան քննության շրջանակներում գերեզմանոցի ոսկորներից նմուշներ են վերցվել։ Գերեզմանոցի տարածքը ժամանակավորապես փակվել է։

Ըստ պատմաբան Աքգյուլի՝ հիշյալ շրջանը 2-րդ կարգի պետական պահպանության տարածք է։ Նա ցավ ու ափսոսանք է հայտնել, որ գանձագողերի կողմից ոչնչացվում են պատմության հետքերը։

«Ինձ անհանգստացնում է այս իրավիճակը: Այսպես չպետք է ավերվեր: Խոսքը մարդու շիրիմի մասին է՝ անկախ նրանից, թե ով է նա: Սա շատ լուրջ բացօդյա թանգարան է: Իշխանություններից խնդրում ենք, որ այս վայրը անհապաղ առնվի լրջագույն պաշտպանության տակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031