Լրահոս
Օրվա լրահոսը

Բուն տեղափոխվել է հարակից անտառային տարածք և բաց թողնվել վայրի բնություն

Օգոստոս 19,2021 17:23 Share

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Պիպոյանն իր էջում ահազանգել է Դիլիջան քաղաքում բնակչի ձեռքին տեսած «Անտառաբու»-ի մասին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ահազանգի հետքերով այցելել են Դիլիջան քաղաք Հ.Մ.-ի բնակարան և հայտնաբերել թռչունին։

Տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում բուն տեղափոխվել է հարակից անտառային տարածք և բաց թողնվել վայրի բնություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել