Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ-ի՝ նորանշանակ ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան

Սեպտեմբեր 02,2021 20:22

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի  համանախագահ Իգոր Խովաևը իրականացնում է տարածաշրջանային այց, նա արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում Երևանի հետ համանման շփումներն են»,- ասել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ Մոսկվան սատարում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացմանը՝ համաձայն ունեցած մանդատի: Նրա խոսքով՝ եռյակը կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծմանը, ինչից հետո հնարավոր կլինի անցում կատարել քաղաքական թեմաների:

Ըստ Զախարովայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում:

«Դրանք նաև կենտրոնական թեմաներ են Բաքվի ու Երևանի քաղաքականության համար, այդ թվում բարձր մակարդակով: Մեր ջանքերը կենտրոնացված են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վրա»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ առաջնահերթություն է մնում Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930