Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ

Սեպտեմբեր 05,2021 15:06

Որոշակի ժամանակ է, ինչ Վանաձորում սկսվել են ջրամատակարարման համակարգի բարելավման եւ արդիականացման 3-րդ փուլի շինարարական աշխատանքները։

Դրանց կատարման ընթացքում երեկ` սեպտեմբերի 4-ին, մարզկենտրոնի Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ։ Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի խոսքով` ակնադիտական զննությամբ դամբարանները մ. թ. ա. 3-րդ հազարամյակի են. «Աշղեկը զանգեց, որ նման բան են հայտնաբերել, անմիջապես աշխատանքները դադարեցրեցինք եւ դիմեցի հուշարձանների պահպանության մեր մարզային կառույցին: Իրենք երեկ էլ են նայել, այսօր էլ հնագետների խումբ է եկել Երեւանից: Նրանք տեղում զննեցին աշխատանքներին հետագա ընթացքը տալու համար»։

Հայտնաբերվել է 3 դամբարան, շինաշխատանքների ընթացքում բացվել է դրանցից մեկը, մյուս երկուսը կբացեն մասնագետները՝ շինարարական աշխատանքների ավարտից հետո՝ պեղումների ընթացքում. «Այս դամբարանում 5 կճուճներ կային՝ մեծից փոքր: Շատ լավ մշակված էին եւ երեւում էր, որ սովորական դամբարան չէ: Նաեւ մարդու եւ ձիու ոսկորներ են հայտնաբերվել: Վերջին մի քանի ամսում էլի են եղել դեպքեր, որ հայտնաբերվել են դամբարաններ: Սա նշանակում է, որ քաղաքը բնակեցված է եղել դեռեւս այդ ժամանակներից»,- Aravot.am- հետ զրույցում ասաց Սուրեն Աբովյանը:

Մասնագիտական խումբը գտածոները մշակելուց հետո կհանձնի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանին:

Տաթևիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները` Սուրեն Աբովյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930