Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ տարբերություն, այնտեղից նստած Ագնեսա Խամոյա՞նն է նկարում, թե օթյակից լրագրողը». Ռուբեն Մելիքյան

Սեպտեմբեր 07,2021 15:39

Լրագրողների գործունեության սահմանափակումների նպատակն, ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, անպատիժ կերպով ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառելն է:

«Լրագրողների այս խայտառակ սահմանափակումները չաշխատեցին, որովհետեւ այդ ծեծուջարդը նկարահանվեց հենց ընդդիմադիր պատգամավորների կողմից: Եթե խնդիրն այն էր, որ դա չդառնա հանրության սեփականությունը, այդ խնդիրը չլուծվեց եւ չի կարող լուծվել, չեն կարող արգելել այդ մարդկանց դահլիճ մտնել հեռախոսով»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Մելիքյանը: Ըստ նրա, քանի որ այդ խնդիրը չլուծվեց, հավանական է համարում, որ այդ սահմանափակումների գոնե մի մասը կվերացվի. «Ինչ տարբերություն, այնտեղից նստած Ագնեսա Խամոյա՞նն է նկարում, թե օթյակից լրագրողը»:

Ռուբեն Մելիքյանը խոսեց նաեւ ազատությունից զրկված պատգամավորների՝ Գորիսի նախկին քաղաքապետի, բժիշկ Արմեն Չարչյանի մասին, որոնք, նրա կարծիքով, ակնհայտորեն քաղաքական հետապնդման են ենթարկվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930