Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է «Ազատ կամք» նախաձեռնությունը. «Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել»

Սեպտեմբեր 09,2021 23:23

Հարգելի հայրենակիցներ

Փաստաբանների, բժիշկների, դեղագործների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, լրագրողների և այլ ոլորտների մասնագետների մասնակցությամբ ստեղծվել է «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը:

Նախաձեռնության առաջին քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել մասնավորապես՝ փաստաբաններ՝ Արա Զոհրաբյանը, Արաքս Վարդանյանը, Նաիրա Արտաշեսյանը, բժիշկներ՝ Դմիտրի Հարությունյանը, Տիգրան Գրիգորյանը, Նունե Ներսիսյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ Արթուր Գրիգորյանը և Վարդան Կատվալյանը: Քննարկումների ժամանակ հստակեցվել են նախաձեռնության խնդիրները և հետագա գործողությունների ընդհանուր ծրագիրը:

«ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը՝

  1. ապակուսակցական միավորում է, որը նպաստելու է բնակչության իրազեկմանը և մարդու հետևյալ իրավունքների պաշտպանությանը՝
  • Մարդն իրավունք ունի չենթարկվել առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության բժշկական կամ այլ փորձերի.
  • Մարդն իրավունք ունի բժշկական միջամտությունից հրաժարվելու.
  • Մարդն իրավունք ունի չկրելու օրենքով չնախատեսված և/կամ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներին հակասող օրենքներով նախատեսված պարտականություններ.
  1. ձևավորել է երեք խումբ՝ իրավական, առողջապահական և տեղեկատվական, որոնք մշտապես համալրվելու են.
  2. բաց է անդամակցության համար.
  3. կազմակերպելու է ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-ն հրամանի վիճարկումը ՀՀ վարչական դատարանում: Նշված հրամանն ուժի մեջ է մտնելու 01.10.2021թ-ից և աշխատողների համար սահմանում է յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության մասին փաստաթուղթ ներկայացնել կամ պատվաստվել.
  4. կատարելու է հարցումներ, կազմակերպելու է մասնագիտական քննարկումներ, ժողովներ, անհրաժեշտության դեպքում նաև բողոքի ակցիաներ.
  5. Երևանում և մարզերում կազմակերպելու է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը՝ իրավական հալածանքներից:

«ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը գտնում է, որ՝

– պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը (ազատ կամքը).

– չի կարելի պատվաստվածների և չպատվաստվածների միջև խտրականություն դնել՝ հանրության առողջության պահպանման տեսակետից, քանի որ պատվաստվածները նույնպես կարող են վարակվել և վարակել.

– չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել:

 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930