Լրահոս
Օրվա լրահոսը

Լիահույս եմ, որ դժվար տարվանից հետո կարող ենք ապագայում ունենալ ավելի լավ ժամանակներ. թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Սեպտեմբեր 22,2021 12:15

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Անկախության տոնի առթիվ ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքներս հղել Հայաստանի ժողովրդին:

Ես լիահույս եմ, որ դժվար տարվանից հետո մենք կարող ենք ակնկալիք ունենալ հաղթահարելու համաշխարհային առողջապահական մարտահրավերները և ապագայում ունենալ ավելի լավ ժամանակներ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930