Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյանը չպատասխանեց՝ կորցրած տարածքները հե՞տ ենք բերելու, թե՞ ոչ

Սեպտեմբեր 27,2021 13:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, ոչ թե նմանեցվի գերեզմանի: Սա մեզ համար սուրբ տեղ է եւ պետք է գանք նրանց հետ ժամանակ անցկացնենք»,-այսօր 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով «Եռաբլուր» պանթեոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ նրանք զոհվել են, չեն մահացել:

Նախարարն այլ հարցերի՝ արդյոք հե՞տ ենք բերելու կորցրած տարածքները եւ այլն, չպատասխանեց: Չպատասխանեց նաեւ այն հարցին, թե անվտա՞նգ է արդյոք Գորիս-Կապան ճանապարհը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: