Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի ավագանու թեկնածու փոխքաղաքապետի խափանման միջոցը փոխվեց գրավի

Հոկտեմբեր 14,2021 19:33

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ 30 մլն դրամ գրավի դիմաց կփոխվի Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը։ Հովսեփյանը կալանավորվել էր օգոստոսի 18-ին երկու ամիս ժամկետով։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ եւ օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված կարգադրիչ եւ կառավարչական գործառույթներով, ծառայողական կախվածությունը եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հարկադրել է նախընտրական քարոզչությանն ապահովել 80 անձի մասնակցություն:

Բացի այդ, Մենուա Հովսեփյանը հանդիսանալով Գորիսի համայնքապետարանի սոցիալական եւ բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ, նույն համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Իրինա Յոլյանի, հանձնաժողովի անդամներ Արմինե Չոփչունցի եւ Սուսաննա Մկրտչյանի հետ չարաշահել է իր պաշտոնեական լիազորություններն, ինչի արդյունքում Գորիս համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի՝ 3200000 ՀՀ դրամի էական վնաս:

Հովսեփյանը նաեւ պաշտոնեական դիրքը օգտագործմամբ առերեւույթ կատարել է իրեն վստահված համայնքի բյուջետային միջոցներից զգալի չափերի՝ 100000 ՀՀ դրամի վատնում:

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը առաջիկա կիրակի կայանալիք Գորիսի ավագանու ընտրություններին առաջադրված «Առուշանյան» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականում է։ Ցուցակը գլխավորում է կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը, իսկ 3-րդ հորիզոնականում քաղաքապետի նախկին տեղակալ Իրինա Յոլյանն է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031