Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական հավաքականը մեկնարկեց հաղթանակով

Հոկտեմբեր 16,2021 23:45 Share

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 15 մարզիկով:

Վիճակահանությամբ երեկ մեր բռնցքամարտիկներն ազատ էին  մենամարտերից, եւ հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը նրանց հետ բացօթյա մարզում էր կազմակերպել:

Իսկ այսօր մեր տղաներից առաջինը ռինգ մտած 67 կգ քաշային Նարեկ Զաքարյանը պայքարից դուրս է թողել Ալբանիան ներկայացնող Ջեմի Ալմուչային:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել