Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դավիթ Օվասապյանը կգոտեմարտի U23 աշխարհի չեմպիոնի մեդալի համար

Նոյեմբեր 01,2021 23:44

Այսօր Բելգրադում մեկնարկել է հունահռոմեական ոճի  ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:

Մեկնարկային օրը մրցագորգ մտած մեր ըմբիշներից գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը պարտության մատնելով սերբ, շվեյցարացի եւ հունգարացի մրցակիցներին՝ մտել է եզրափակիչ եւ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեի հետ:

Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտում հանդիպելու է Լեհաստանի դրոշի ներքո հանդես եկող Արսլանբեկ Սալիմովին, իսկ 55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 77 կգ Սամվել Գրիգորյանը եւ 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը մնացել են ձեռնունայն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930