Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանի գործարանը վերջին պահին հրաժարվեց խաղող մթերելուց»․ Վահան Քերոբյան

Նոյեմբեր 02,2021 12:57

«Խաղողի մթերումն ավարտվել է։ Եթե խոշոր մթերողներից մեկը վերջին պահին չհրաժարվեր մթերելուց, ապա այս տարի եւս չէինք լսի խաղողի մթերման մասին»,-ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցադրմանն այն մասին, թե հաջորդ տարի խաղողի մթերման խնդիրներից ինչպես են խուսափելու։

«Խոսքը պարոն Գագիկ Ծառուկյանի գործարանի մասին է, որն այս տարի հրաժարվեց մթերելուց։ Իր գործն է, իր բիզնեսն է, բայց ինքը տարվա սկզբին ֆինանսավորել է գյուղացիներին եւ պայմանագրեր կնքել մթերելու, մենք հաշվարկներ էինք արել դրա վրա։ Վերջին պահին հրաժարվեց դրանից»,-նշեց Վահան Քերոբյանը։

Աղազարյանն ի պատասխան նկատեց․ «Բավականին հարուստ մարդ է եւ հնարավորություն ունի բոլոր գործարանները գնելու եւ խաղող չընդունելու, նման բան հնարավո՞ր է»։

Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Լավ հարց եք տալիս։ Մեր դերը նրանում է, որ կանխենք ռիսկերը։ Խաղողագործության ոլորտում մեծ փոփոխություններ ենք նախատեսում։ Գինեգործության հնգամյա պլան կլինի։ Հետո կոնյակագործության հնգամյա պլան կունենանք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930