Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին կարող ենք շենացնել,  զարգացնել ու նոր շունչ տալ մեր Վանաձորին»

Նոյեմբեր 02,2021 22:40

Վանաձորի, Գուգարքի, Դարպասի և Շահումյանի հարգելի՛ բնակիչներ, ժամանակն է եկել կարգ ու կանոն հաստատելու մեր հարազատ քաղաքում…

Ես՝ որպես «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված Վանաձոր խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու՝  նպատակ ունեմ լիովին նվիրվելու  համայնքի զարգացմանն ուղղված  աշխատանքին։

Ինչպես գիտեք,  «Հանրապետություն» կուսակցությունը միտված չէ որևէ  այլ քաղաքական խմբավորման անվանազրկումով սեփական  գաղափարները  բարձրաձայնելուն, այլ ուղղակի  առաջ է քաշում ազնիվ  լինելու գաղափարը,  որն էլ հայ ժողովրդի համար ճիշտ ապագա կերտելու միակ տարբերակն է։ Լավ ապագան անհրաժեշտ  է կերտել ոչ միայն որևէ անհատի գաղափարով, այլ ամբողջ հայ ժողովրդի  խոսքով։

Մենք  առաջ ենք շարժվում մեր կուսակցության  այս դիրքորոշումով և վստահ ենք,  որ միայն միահամուռ ուժով ու կամքով  կարող ենք  կերտել լուսավոր ու պայծառ ապագա  մեր համայնքի  համար ։ Միասին կարող ենք շենացնել,  զարգացնել ու նոր շունչ տալ մեր Վանաձորին։Այս ամենը հնարավոր է  իրականացնել այն դեպքում, երբ դուք ձեր քվեն կտաք «Հանրապետություն » կուսակցությանն ու կվստահեք ինձ, ով տարիներ շարունակ ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։

Հարգելի՛ բնակիչներ,  վստահ եմ, որ չկրկնելով հին սխալները, կկատարենք ճիշտ  ընտրություն հանուն Վանաձորի բարօրության և հանուն յուրաքանչյուրիս բարեկեցության։

«Հանրապետություն» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930