Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Մելքոնյան. ԵՄ-ի հետ կապված ծրագրերն ու միջոցառումները Փաշինյանի իշխանության ժամանակ շեշտակի են նվազել, հայտնվել 2-3-րդ պլանում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 11,2021 11:51

2019-ի ընթացքում, երբ արդեն իշխանության էր ընդդիմադիր ժամանակ երդվյալ արեւմտամետի դիրքերից հանդես եկող, ռուսաստանամերժ Նիկոլ Փաշինյանը, Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի (ՍԵՊԱ) ճանապարհային քարտեզով նախատեսված 9 միջոցառումներից իրականացվել են ընդամենը 3-ը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը՝ արձանագրելով՝ ԵՄ-ի հետ կապված ծրագրերն ու միջոցառումները Փաշինյանի իշխանության ժամանակ ոչ թե նկատելիորեն, այլ շեշտակի ու էականորեն են նվազել, հայտնվել 2-3-րդ պլանում: «ՍԵՊԱ»-ի ճանապարհային քարտեզով 2020 թվականի ընթացքում նախատեսված է եղել 35 միջոցառում իրականացնել, բայց նախկին դեսպանը վստահ չէ, թե դրանք կամ թեկուզ դրանց քիչ տոկոսը կարող է կյանքի կոչված լինել:

Փաստորեն, երբեմնի թունդ արեւմտամետ Նիկոլ Փաշինյանը, որ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հարցով խորհրդարանում լսումներ էր կազմակերպում ու մշտապես «ռուսի լծից ազատվելու» մասին խոսում, իր պաշտոնավարման ժամանակ Արեւմուտքին ավելի պակաս ուշադրություն է դարձնում, անտեսում նրանց հետ շփումներն ու նախանշած միջոցառումները, քան իր իսկ բնորոշմամբ «ռուսահպատակ» նախկինները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930