Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Արդյոք ընկալվե՞լ է մեր միջնորդությունը». Ռուբեն Մելիքյան

Նոյեմբեր 11,2021 22:44

Նոյեմբերի 11-ին շարունակվեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը: Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ժամանակ է խնդրել ուսումնասիրելու համար նոյեմբերի 1-ի տեսաձայնագրությունը, որ ԲԴԽ էջում է հրապարակվել: Նա ասաց, որ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվում: Վերջինս էլ նշեց, որ զարմացած է Ռուբեն Մելիքյանի միջնորդության առիթով: Ապա հավելեց, որ ինքը եւս նայել է համապատասխան տեսանյութը, որոշ արձանագրումներ արել:

Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ռուբեն Մելիքյանը հետաքրքրվեց. «Արդյոք ընկալվե՞լ է մեր միջնորդությունը, որ միջնորդել էինք կարճելու կարգապահական վարույթը, այն վարույթը, որ ընթանում է այս դատական սենյակում՝ Բարձրագույն դատական խորհրդում՝ ձեր իսկ ներկայացրած միջնորդության հիման վրա»: Նա խնդրեց պարզաբանել դիրքորոշման մոտեցումները:

Հարցեր ուղղեց նաեւ դատավոր Նախշքարյանը, որոնց, ըստ էության պատասխան չտրվեց: ԲԴԽ-ն որոշեց հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանի միջնորդությունը մերժել:
Զարուհի Նախշքարյանն ասաց, որ միջնորդություն ունեն. նա խնդրեց դատական նիստը հետաձգել մեկ աշխատանքային օրով, քանի որ, նրա ձեւակերպմամբ, իրենց անելիքները պայմանավորված են կարճման վերաբերյալ խորհրդի հրապարակած որոշմամբ: Հաջորդ նիստը նշանակվեց երկուշաբթի՝ 16:30:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930