Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին. 17-րդ անգամ կայացավ ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը

Նոյեմբեր 17,2021 13:20

Նոյեմբերի 16-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի ունենացավ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի»  մրցանակաբաշխության 30 հաղթող ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005թ․-ին՝ Սինոփսիս Արմենիա ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։

Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության հիմնական նպատակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ինչպես նաև ակտիվ են համայնքային ծրագրերում:

«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է։

«Նախաձեռնելով այս մրցանակաբաշխությունը մենք նպատակ ունեինք խանդավառել երիտասարդներին ընտրելու ՏՏ ոլորտը և շարունակելու ճարտարագիտական գերազանցության ավանդույթները Հայաստանում»- ասում է Սինոփսիս ընկերության Գլխավոր գործադիր համանախագահ՝ Դր․ Չի-Ֆուն Չանը և շարունակում՝  «Կրթական պարգևը նաև շարժառիթ է Հայաստանի երիտասարդության համար խորացնելու իրենց գիտելիքներն այս բնագավառում և իրենց ներդրումն ունենալու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը»։

«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բազմաբնույթ և տարբեր ձևաչափերով իրականացվող ուրույն ծրագրերից է, որով հիմնադրամը նպաստում է  Հայաստանի երիտասարդության ներուժի բացահայտմանն ու ՏՏ ոլորտի զարգացմանը։  Այսօր առավել քան կարևորվում է մասնավոր, պետական և հասարակական կառույցների միջև համագործակցությունն ուղղված երկրի տնտեսության հզորացմանն ուղղված ջանքերի միավորմանը, – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ՝ Հայկակ Արշամյանը։

Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 102 ուսանող հետևյալ ԲՈՒՀ-երից.

  • Երևանի պետական համալսարան (ԵՊՀ),
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ),
  • Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ),
  • Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան (ՀՌՀ),
  • Եվրոպական համալսարան (ԵՀ),
  • Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)

Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝

  • Գլխավոր մրցանակ «Գրան Պրի» ($1200-ին համարժեք ՀՀ դրամ)
  • Լավագույն ասպիրանտ (I կարգ՝ $1000-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ)
  • Լավագույն մագիստրանտ (I կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $-500-ին համարժեք ՀՀ դրամ)
  • Լավագույնբակալավր (I կարգ՝ $-500-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $400-ին համարժեք ՀՀ դրամ)
  • Լավագույնսփյուռքահայ մասնակից (I կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $500-ին համարժեք ՀՀ դրամ)

«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», և «Լավագույն բակալավր» անվանակարգերում պարգևները նախատեսված են յուրաքանչյուր կրթական հաստատության համար:

Ի դեպ, մի քանի տարվա ընդմիջումից հետո այս տարի ունենք «Գլխավոր մրցանակ»-ի հաղթող։

Մինչ այսօր 378 ուսանող արժանացել է «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի»։

Ուշագրավ է, որ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հաղթողները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ», որի անդամներից շատերն այսօր Հայաստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ։

2021թ.-ի «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հանձնաժողովի կազմը՝

Հանձնաժողովի նախագահ` Հովիկ Մուսայելյան

Հանձնաժողովի անդամներ` Արմեն Բալդրյան, Իրինա Դումանյան, Բագրատ Ենգիբարյան, Աիդա Խաչիկյան, Սամվել Կարաբեկյան, Վարուժան Մասարաջյան, Դավիթ Սահակյան, Արմեն Օրուջյան

Հանձնաժողովի քարտուղար` Վազգեն Մելիքյան:

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930