Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում

Նոյեմբեր 17,2021 21:55

«Արմենպրես». Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

«Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում: Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրադրության դեէսկալացիայի կարևորությունը: Զալկալիանին վերահաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում ևս գործադրել բոլոր ջանքերը՝ հանուն տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930