Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ապավինում է միայն իր զինվորի բազկի ուժին. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 18,2021 12:04

Մտահոգիչն այն է, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա բացահայտ հարձակման փաստի պայմաններում էլ այդ կառույցները շարունակում են խուսափել իրերն իրենց անուններով կոչելուց եւ պաշտոնական Բաքվին հասցեական մեղադրանքներ ուղղելու քաղաքականությունից:

Այս իրավիճակն ավելորդ անգամ հուշում է, որ միջազգային կառույցները շարունակելու են իրենց «հավասարակշռված» քաղաքականությունը, եւ նրանցից Ադրբեջանի վրա ներազդելու գործողությունների սպասումներն անիմաստ են, չնայած այդ կառույցներն ունեն նման հնարավորություններ եւ դրանք գործադրում են, օրինակ, Ռուսաստանի, Բելառուսի կամ Իրանի նկատմամբ: Ստեղծված համայնապատկերում սպասվում էր, որ եվրոպական կառույցները գոնե գնահատական կտային Թուրքիային, որն իր հայտարարություններով Բաքվին անվերապահ աջակցություն հայտնեց:

Վերոշարադրյալ միտումներից հայկական երկու պետությունները եզրակացություն վաղուց են արել` եւ լավ գիտեն, որ կարող ենք միայն ապավինել առաջին հերթին սեփական ուժերին: Հայկական զինված ուժերն այդ բացարձակ ճշմարտությամբ էլ առաջնորդվեցին նոյեմբերի 16-ին՝ համարժեք պատասխան տալով ՀՀ ինքնիշխան սահմանները խախտած ադրբեջանական զինուժին: Վերջիններս, լավ իմանալով, որ հայկական կողմին հրամայված է չկրակել եւ կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծել, անսպասելի հարձակում էին գործել՝ օգտագործելով զինտեխնիկա եւ հրետանի, ինչի հետեւանքով կարողացել էին առաջխաղացում ապահովել եւ միայն պատասխան գործողությունների արդյունքում տալով զգալի կորուստներ՝ նահանջել հետ: Իր մարտավարության համաձայն` պաշտոնական Բաքուն հերթական անգամ կկոծկի սեփական իրական կորուստները, որոնք զգալի են եղել, ինչի մասին խոսում է միայն այն փաստը, որ Բաքուն պաշտոնապես ընդունել է 7 զոհը, որի տակ պետք է հասկանալ բազմապատիկ թվեր:

Նոյեմբերի 16-ը փաստեց, որ պետք է պատրաստ լինենք սահմանային ցանկացած՝ նույնիսկ քիչ հավանական զարգացումներին, այդ նպատակով դրանց անվտանգությանն ուղղված միջոցները եւ գործողություններն անհրաժեշտաբար պետք է բազմապատկվեն:

Հերթական հրադադարը հաստատվեց ՌԴ միջնորդությամբ, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ քաղաքականությունը չի կանխում հետագա միջադեպերը, եւ նման միջադեպերի ծավալների մեծացման դեպքում ՌԴ-ն ստիպված է լինելու ընտրություն կատարելու ռազմավարական գործընկերոջ հետ ունեցած ռազմաքաղաքական պայմանավորվածությունների եւ Ադրբեջանի հետ ունեցած սերտ գործընկերային հարաբերությունների միջեւ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930