Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատախազությունից պատասխանել են Սաշիկ Սուլթանյանի գործով Միյատովիչի նամակին

Նոյեմբեր 23,2021 21:21

Հայաստանի գլխավոր դատախազությունից պատասխանել են Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Դունյա Միյատովիչի նամակին՝ կապված եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման հետ:

Մասնավորապես, դատախազության նամակում նշվում է, որ Սուլթանյանի դեմ քրեական գործը հարուցվել է քննության ձեռք բերած «բավարար ապացույցների» հիմքի վրա:

Գլխավոր դատախազը նշել է, որ Սուլթանյանի դեմ քրեական հետապնդումը չպետք է մեկնաբանվի որպես ճնշում մարդու իրավունքների վրա կամ մարդու իրավունքների գործունեությանը միջամտելու փորձ: «Հայաստանի դատախազությունը հավատարիմ է իրականացնելու Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները՝ ապահովել խոսքի ազատություն և մարդու իրավունքների ջատագովում: Միաժամանակ, ցանկանացած ենթադրյալ քրեական գործունեություն չի կարող քողարկվել այնպիսի բարձր արժեքների տակ, ինչպիսիք են խոսքի ազատությունը և մարդու իրավունքների ջատագովումը: Հայաստանի սահմանադրության հոդված 28-ը փաստում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ»,-ասվում է նամակում:

Ըստ դատախազության՝ Սուլթանյանի հարցազրույցը, որտեղ հնչած արտահայտությունների համար էլ հարուցվել է քրեական գործը, չի կարող համարվել որպես քննադատություն կամ մարդու իրավունքների ջատագովում և չի տեղավորվում խոսքի ազատության օրինական կիրարկման շրջանակում:

«Պարոն Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործը չի կարելի դիտարկելով որպես մարդու իրավունքների ջատագովման և քննադատական խոսքի դեմ ուղղված գործ, քանի որ նրա հարցազրույցում նշված բոլոր մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը»,- նշվում է նամակում:

Հետևաբար, ըստ դատախազության՝ ոչ ճշգրիտ տեղեկություն տրամադրելով՝ Սուլթանյանը նպատակ է հետապնդել ազգային թշնամանք սերմանել հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ ազգայնականությունը, ռասիզմը և կրոնական անհանդուրժողականությունն ընկած են բազմաթիվ հակամարտությունների հիմքում և չափազանց վտանգավոր են:

«Քրեական գործի բաց դատավարությունը թույլ կտա շահագրգիռ բոլոր կողմերին ամբողջությամբ տեղեկացված լինել քրեական գործի փաստական հանգամանքներին»,- ասվում է նամակում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930