Լրահոս
Օրվա լրահոսը

Շողակաթի ղեկավարը մարդկանց տեղավորել է աշխատանքի եւ համայնքին վնաս պատճառել. ահազանգ ոստիկանությանը

Դեկտեմբեր 16,2021 12:45

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզային վարչությունից բաժին են ստացվել ԱԱԾ-ից ՔՈԳՎ ստացված տեղեկություններն այն մասին, որ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը չարաշահելով պաշտոնեական դիրքը և խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները՝ Ջեմմա Մ.-ին 2006թ. նոյեմբերից աշխատանքի է ընդունել Շորժայի համայնքապետարանի, իսկ 2017թ. նոյեմբերից որպես Շողակաթի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, սակայն վերջինս համայնքապետարան աշխատանքի հաճախել է ոչ կանոնավոր և ստացել է աշխատավարձ: Ընդ որում, Ջեմմա Մ.-ն Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ է:

Շուշանյանը նաեւ Սերգեյ Ծ.-ին 2020թ. նոյեմբերի 25-ից ընդունել է Շողակաթ համայնքի ենթակայության գործող «Շողակաթի կոմունալ տնտեսություն բարեկարգում» ՀՈԱԿ-ում բանվոր, որը 1997թ. սեպտեմբերի 1-ից մինչ օրս աշխատում է «ՀԷՑ» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղում:

Նշված գործողություններով Ս.Շուշանյանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք պահանջները: Ըստ տեղեկությունների, համայնքային բյուջեից վատնվել է շուրջ 11.200.000 դրամ: Նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031