Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Նավոյանը կապրի նաեւ իր մասին երգով

Դեկտեմբեր 17,2021 16:04

Ամիսներ առաջ Մետրո թատրոնում ներկայացվեց Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած ֆրանսիական համալսարանի ուսանող Շանթ Նավոյանին «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը, որը հրատարակելու գաղափարը ծագել էր Շանթի զոհվելուց մի քանի օր անց, երբ իր դարակներից ծնողները գտել էին տղայի ձեռագրերը:

Դեկտեմբերի 14-ին՝ հերոսի ծննդյան օրն էլ նրա մասին երգն ու տեսահոլովակը «խոսեցին»: Շանթին երգի միջոցով ապրեցնելու գաղափարը եւս ծնողներինն է: Երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Արսեն Գրիգորյանը, իսկ երգը կատարում է սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը: Շանթի մասին երգը կոչվում է «Կարոտի նռնենի», ինչը խորհրդանշական է, որովհետեւ Շանթն ու նուռը միշտ անբաժան են: Շանթն իր նոթատետրում գրել է, թե ինչպես է պատերազմի ժամանակ իր ուղղությամբ կրակված առաջին արկերից մեկն «իր վրա վերցրել» նռնենին:

Հավելենք, որ 2021թ հունվարի 28-ին Կապանի զորամասում, ի հիշատակ գնդի 26 անմահների, խաչքար է տեղադրվել, Շանթն ու մյուս քաջերը հետմահու պարգեւատրվել են Մարտական ծառայության շքանշանով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Շանթ Նավոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031