Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանում իշխանություն են ընտրում. համայնքապետարանի շենքը ոստիկանախեղդ են արել

Դեկտեմբեր 20,2021 12:12

Այս պահին Ախուրյան խոշորացված համայնքում տեղի է ունենում ավագանու անդրանիկ նիստը. ընտրում են համայնքապետ։

Թեկնածուները երկուսն են՝ «Ախուրյան» դաշինքի թեկնածու, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, դաշնակցական Արծրուն Իգիթյանը և ՔՊ-ի թեկնածու Ալբերտ Այվազյանը։

Վերջինս Առափի համայնքի երկարամյա ղեկավարն է։

Արծրուն Իգիթյան

Ալբերտ Այվազյան

Թեկնածուները հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով իրենց կենսագրությունը։ Հիշեցնենք, որ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները հուշագիր են ստորագրել՝ միասին ստանձնելու Ախուրյանի տեղական ինքնակառավարումը, սակայն ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՔՊ-ն փորձում է ճնշումներ գործադրել ավագանու իրենց անդամների վրա, ձայներ փախցնել, որպեսզի զավթեն իշխանությունը։

Միավորված երկու դաշինքները համատեղ ունեն 14 մանդատ, իսկ ՔՊ-ն՝ 13։

Այս պահին ընդմիջում է, վիճաբանություն ծագեց երկու կողմերի ավագանու անդամների միջև՝ թուրքական դրոշի տակ կանգնելու մասին գրառման շուրջ։ ՔՊ-ականները ՀՅԴ-ական Կարեն Արշակյանին՝«Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածուին, հարցրին՝ ինչո՞ւ է հայտարարել, թե իր թիմից ոչ մեկը չի գնա և չի կանգնի թուրքական դրոշի տակ։ ՔՊ-ականները նշեցին, որ իրենք էլ հայրենասեր, ազգասեր մարդիկ են, նման գրառումներով վիրավորում են իրենց, այստեղ ոչ մեկը թուրքական դրոշի տակ կանգնողներից չէ։

Ավագանու նիստին մասնակցում է նաև Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ ՔՊ-ականներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու է մասնակցում, արդյոք այս պահին պատգամավորն ավելի լուրջ հարց չունի՞ լուծելու, որին ի պատասխան Խաչատրյանը նշեց, որ այս պահին ամենալուրջ հարցը հենց սա է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031