Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մայր բուհում հոգաբարձուների խորհրդի նախագահ են ընտրել․ հայտնի է ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի օրը

Դեկտեմբեր 25,2021 23:48

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի է ունեցել նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ  ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Նախագահ կրկին ընտրվել է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։

Հոգաբարձուների խորհուրդը լուծարվել էր անդամներից շատերի ինքնաբացարկ հայտնելու պատճառով։Բուհը մոտ մեկ տարի է՝  հոգաբարձուների խորհուրդ չուներ։

Այսօր ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվել է համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դոցենտ Լուսինե Գևորգյանը։

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջից։

Քննարկվել է ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման հարցն ու որոշվել է մրցույթ նշանակել  2022թ. փետրվարի 19-ին:

Հիշեցնենք, որ հետհեղափոխական բուհը 3 տարուց ավելի  է՝ ռեկտոր չունի, ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը զբաղեցնում է Երվանդ Սերոբյանը։

Այսօր նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից ներկա են եղել 19-ը։ Միակ բացական եղել է Բագրատ Ենգիբարյանը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենը։

Հիշեցնենք՝ նոր ձևավորված հոգաբարձուների  խորհրդի կազմում են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, «Շիրակ տուրս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը՝ Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոսը և այլք։

Լուսանկարները՝ Շիրակի պետական համալսարանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031