Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջ աշխարհն ընդունել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները». Իլհամ Ալիեւի ամանորյա ուղերձը

Հունվար 01,2022 23:20

«Ազատություն». «Ողջ աշխարհն ընդունել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները», – իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Շուրջ 20 րոպե տևած ուղերձում Ալիևը նշել է. «Պատերազմից հետո ծավալված գործընթացները ևս մեկ անգամ ապացուցեցին աշխարհին մեր իրավացիությունը։ Դա շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում մեր դեմ չհիմնավորված մեղադրանքներ էին հնչում։ Այդ մեղադրանքներից և ոչ մեկը, սակայն, այդպես էլ իրական հիմնավորում չստացավ»:

Իր ուղերձում Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարել է, որ երկիրը շարունակելու է մեծացնել Զինված ուժերի կարողությունները։

«Մենք մշտապես պետք է պատրաստ լինենք մեր հողերի, մեր սահմանների պաշտպանությանը։ 2021 թվականին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած որոշ միջադեպեր եկան վկայելու, որ Ադրբեջանը շարունակում է պահպանել լիակատար [ռազմական] առավելությունը», – նշել է Ալիևը։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

«Ազատություն» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31