Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցավանում տաք հետքերով հայտնաբերել են 36-ամյա աղջկա պայուսակը հափշտակողին. shamshyan.com

Հունվար 02,2022 21:45

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանզ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի քոլեջի հարակից ճանապարհին անհայտ անձը հափշտակել է Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Աննա Շ-ի ձեռքի պայուսակը և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Իսկանդարյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզել են հափշտակողի ինքնությունը, ով Չարենցավան քաղաքի Խորենացի փողոցում ոստիկանների կողմից հայտնաբերվում ու բերման է ենթարկվում ոստիկանության Չարենցավանի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մհեր Գ-ն է։   Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31