Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանի դրոշի հենասյունը և գողացել հենասյան վրա տեղադրված արևային լուսավորության սարքը. shamshyan.com

Հունվար 03,2022 20:00

Սրբապղծություն Երևանում․ կոտրել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանի դրոշի հենասյունը և գողացել հենասյան վրա տեղադրված արևային լուսավորության սարքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին սրբապղծության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյանի փողոցում գտնվող գերեզմանատնից գողացել են արևային լուսավորության սարքը և կոտրել դրոշը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03։00-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, լեգենդ դարձած Սամվել Աթոյանի գերեզմանի դրոշի հենասյունը, կոտրել այն և գողացել հենասյան վրա տեղադրված արևային լուսավորության սարքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31