Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Գիզիրյանի մտերիմն ու Առափիի գյուղապետը նշանակվեցին Շիրակի փոխմարզպետներ

Հունվար 05,2022 22:00

Նիկոլ Փաշինյանի հրամանով այսօր Շիրակի փոխմարզպետ են նշանակվել Կարեն Մանուկյանը և Ալբերտ Այվազյանը։

1957 թվականին ծնված Ալբերտ Այվազյանն Առափի համայնքի 31 տարվա գյուղապետն էր, մասնագիտությամբ գյուղատնտես է, երկու տարի աշխատել է որպես Առափիի գլխավոր գյուղատնտես, 5 տարի էլ՝ Ախուրյանի շրջկոմում։

Ալբերտ Այվազյանը չի բացառում, որ Շիրակի մարզպետարանում համակարգի գյուղատնտեսական ոլորտը։

Նա դեկտեմբերի 5-ին  ՔՊ-ի կողմից մասնակցում էր Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին, իշխող ուժի համայնքապետի թեկնածուն էր։

Ալբերտ Այվազյանը ընդամենը մեկ ձայնով հետ մնաց «Ախուրյան» և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի դաշնակցական թեկնածու Արծրուն Իգիթյանից։  Վերջինս ստացավ 14 ձայն, Ալբերտ Այվազյանը՝ 13։

Ախուրյանն անցավ դաշնակցականների կառավարմանը, Ալբերտ Այվազյանին էլ նշանակեցին փոխմարզպետ։

Մյուս փոխմարզպետին՝ 1965 թվականին ծնված Կարեն Մանուկյանին Շիրակի մարզում առավել շատ ճանաչում են որպես գեներալ Աշոտ Գիզիրյանի  հետ մտերիմ անձ։

Նա երկար տարիներ աշխատել է պետական համակարգում, զբաղեցրել է նաև Շիրակի մաքսատան պետի պաշտոնը, 2013  թվականի հունվարի 18-ին պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել  նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Անանիա Շիրակացի» մեդալով։

Նա ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ազգականն է։

Գյումրիում շրջանառվող  տեղեկությունների համաձայն, նա մտերիմ հարաբերություների մեջ է նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ընտանիքի, նրա  ծնողների հետ, նրանց մեջ քավոր-սանիկական կապ կա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31