Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. Եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի նշանակում, թե պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ

Հունվար 06,2022 23:44

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինձ համար ընկալելի չեն այն դատողությունները, ըստ որոնց Հայաստանի պետական դիրքորոշումը ղազախստանյան իրադարձություններին պետք է համահունչ լիներ 2018-ի հայաստանյան իրադարձություններին։ Ներքին քաղաքականության և արտաքին քաղաքականության գործիքակազմերը բոլորովին տարբեր են, ուստի եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի’ նշանակում, թե պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ։

Քաղաքական իմաստով չեմ ընկալում նաև նեղացկոտ դատողությունները, թե -այ, Ղազախստանը Ադրբեջանի շահերից է գործել այսքան ժամանակ, եկեք մենք էլ մի վատություն անենք։ Գուցե թե Ղազախստանի հետ հարաբերություններում այս «ժեստից» հետո ոչինչ չբարելավվի, դժվար է հիմա գնահատելը, բայց արտաքին հարաբերություններում «նեղացկոտությունը» ավելի շատ էմոցիա է, քան պետականամետ դիրքավորում։

Ակնհայտ է մեկ բան, որ ՀԱՊԿ նախագահության շրջանակներում Հայաստանը իր գործողությունները կոորդինացնում է Ռուսաստանի հետ, որի համար ղազախստանյան իրադարձությունները ունեն առաջնային կարևորություն։ Հակառակվել այս պրոցեսին, կամ գոնե դեմարշ իրականացնել Փաշինյանը կարող էր 2018-ին կամ 2019-ին։ 2022-ին նման «ճոխության» տեղ Հայաստանը չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31