Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացվել Կոմիտեի նորանշանակ նախագահը

Հունվար 07,2022 17:19

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Առնակ Ավետիսյանին։

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանին՝ բարդ ժամանակահատվածում իրականացրած ծավալուն աշխատանքի համար։

Այնուհետև Սանոսյանը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։

Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է հայտնել Կոմիտեի արդեն նախկին նախագահ Գարիկ Սարգսյանը։ Սարգսյանը նշել է, որ աշխատանքի յուրաքանչյուր օրը եղել է կարևոր ու պատասխանատու։ Գրանցվել են ձեռքբերումներ, եղել են խնդիրներ, որոնք ստացել են համապատասխան լուծումներ։ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ավետիսյանն իր կառավարչական հմտություններով կկարողանա լուծել առկա խնդիրները։

Առնակ Ավետիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը։ Ավետիսյանը շեշտել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ որպես պետական ինստիտուտ, ունի բավարար պոտենցիալ և ավանդույթներ իրենց առջև  դրված առաջադրանքներն ի կատար  ածելու և միասին հաջողելու համար։

ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31