Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. Հայաստանն առաջին անգամ աշխատեցրել է ՀԱՊԿ մեխանիզմներն ու ցույց տվել՝ ինչպես պետք է դրանք աշխատեն

Հունվար 07,2022 23:25

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում պատասխանեց հարցին, թե ինչու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, որոշում ընդունեց Ղազախստան խաղաղապահ առաքելություն, այդ թվում՝ նաև հայկական ստորաբաժանումներ ուղարկել, և արդյոք ՀՀ-ն հետաքրքրվա՞ծ է, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն:

«Այստեղ պատասխանը միանշանակ է՝ այո՛: Եթե «այո» է պատասխանը, ուրեմն Հայաստանը, ելնելով այդ պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն: ՀԱՊԿ մեխանիզմների աշխատելու տրամաբանության մեջ գործընթաց է տեղի ունեցել:

Նախ՝ ուզում եմ նշել, որ ՀՀ վարչապետը, երբ տեղեկություններ է ստացել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների մասին, երբ ստացել է նախագահ Տոկաևի դիմումը, որպեսզի ՀԱՊԿ-ն օգնություն տրամադրի, խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ մյուս բոլոր երկրների ղեկավարների հետ, բոլորն իրենց գնահատականներն են տվել իրավիճակին, և երբ Հայաստանն իր որոշումը ևս կայացրել է նաև որպես նախագահող, այդ պահին այնտեղ այլևս հեղափոխական գործընթացներ չէին, արդեն ահաբեկչական գործողություններ կային:

Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում նման որոշում է կայացվել»,- ասաց Գրիգորյանը:

Հայաստանն առաջին անգամ աշխատեցրել է ՀԱՊԿ մեխանիզմներն ու ցույց տվել՝ ինչպես պետք է դրանք աշխատեն: Հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու կազմակերպությունը նույն կերպ չարձագանքեց Հայաստանին, երբ ադրբեջանական ԶՈՒ-ը հատել էին մեր երկրի սուվերեն տարածքը, իսկ ՀՀ նախագահության օրոք կառույցն աջակցեց Ղազախստանին: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ կա պատասխանատվություն, և Հայաստանը կարևորում է ստանձնած գործառույթների կատարումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mika31 says:

    Դարի հիասթափությունն է Արմենը։ Ժամանակին երբ աշխատում էր Թրանսփերփնսի Ինթերնաշնալի Երևանյան գրասենայկում, մասնակցում էր քննարկումների վատ տպավորություն չէր թողնում, հատկապես երբ հումորով հաշվում էր Սերժ Սարգսյանի ու Պուտինի հանդիպումների ժամանակ Սերժի կողմից հայտնած շնորհակալությունները Պուտինին․․․․․ իսկ հիմա էլ չի հաշվում Նիկոլի շնորհակալությունների քանակը, հաշիվը կորցրել է։
    Բայց որ էս կարգի բարոյազուրկ անմեղսունակ կդառնար արդեն ենթադրել չէի կարող։ Միթե ձեր ամբողջ նպատակը ընդամենը մի քանի տարով պաշտոնի գալն ու աղետ ստեղծելն է՞ր։
    Ինչու սպառեցիք ու մսխեցիք ժողովրդական ընդվզման էներգիան․․․․ ու գնացիք գործարքի․․․ դուք իրոք կարծում եք որ բոլորը ձեր նման անմեղսունակ են և հավատալու են նրան որ դուք ՀԱՊԿ եք աշխատացրել․․․․ Պուտինը չէ ու դուք հա՞․․․ է աշխատացնող էիք մայիսից սկսած աշխատացնեիք էն 45կմ քառակուսին ազատեյիք․․․․ կամ որ 44 օրյաի ժամանակ մի քանի անգամ բուն ՀՀ տարաշծքն էր ռմբակոծվում էդ ՀԱՊԿ աշխատացնեիք թե տենց լավ մեխանիկ եք որ ժանգոտած ու փտած բաներ եք աշխատացնում․․․․ բոլորին ամեն ինչ պարզ է․․․ դուք ձեզ խելագարի տեղ դրեք քանի կարող եք․․․․

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Սա է հենց «Աստծո պատիժը». չէ, ոչ թէ այս ջահելի ու իր նմանների անմեղսունակությունն ու տհասությունը, այլ մարդկանց գիտակցության մթագնումը, որ հավատացին դրանց:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31