Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Հայաստանի գեղասահորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Հունվար 10,2022 19:20 Share

Գեղասահքի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը մեկնարկելու է հունվարի 12-ին՝ Տալլինում:

Առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցելու հայտ, ընդհանուր առմամբ ներկայացրել է 123 գեղասահորդ:

Հայաստանը մրցավայր գործուղել է մենասահորդ  Սլավիկ Հայրապետյանին եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը, որոնք արդեն Էստոնիայի մայրաքաղաքում են: Ընդ որում, մեր երկյակը դեռ սեպտեմբեր ամսին Օբերստդորֆ քաղաքում անցկացված վարկանիշային մրցաշարում եկող ամիս Չինաստանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել: Այնպես որ, Եվրոպայի այս առաջնությունը Թինայի ու Սիմոնի համար նախապատրաստության հիանալի փուլ է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել