Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալներին

Հունվար 10,2022 19:45

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալներ Ալբերտ Այվազյանին ու Կարեն Մանուկյանին։ Մարզպետը շնորհավորել է նրանց՝ մաղթելով հաջող աշխատանք՝ ի բարօրություն Շիրակի մարզի․ «Թե պարոն Մանուկյանը, թե պարոն Այվազյանն աշխատանքային երկար ճանապարհ են անցել, վստահ եմ կհաջողվի իրականացնել համագործակցված աշխատանք մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ և փորձն ու ջանքերը կներդնեն մարզի զարգացման համար»։

Մարզպետի տեղակալները շնորհակալություն են հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը համատեղ աշխատանքով մարզի առջև ծառացած հիմնահարցերի օր առաջ լուծման համար։

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31