Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պարային զույգը այսօր կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

Հունվար 14,2022 15:02 Share

Տալլինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կարճ ծրագրով հանդես է գալու Հայաստանի Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը, որը արդեն իսկ Պեկինում փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ունի:

Իսկ Էստոնիայի մայրաքաղաքում ավելի վաղ, մեր ազգային հավաքականի անդամ  Սլավիկ Հայրապետյանը 67,75 միավորով 34 մասնակիցների հետ պայքարում զբաղեցրել է 19-րդ տեղը եւ կամավոր ծրագրին մասնակցելու իրավունք է նվաճել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել