Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանոյի լույսը ինչքան մեծ է, որ խավարասերները սկսում են ինձ հայհոյել». Արմեն Մարտիրոսյան

Հունվար 14,2022 18:45

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 12-ին դատախազությունից ստացվել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը, ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր՝ «Վանոյից ներողություն եմ խնդրել» գրառման տակ եղած մեկնաբանություններում ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ անելու վերաբերյալ:

Aravot.am-ը Արմեն Մարտիրոսյանից մեկնաբանություն խնդրեց այդ մասին: Նա ասաց, որ չգիտի, թե ինչ փուլում է գործը: Ապա` հավելեց. «Ինձ համար զարմանալին այն է, որ լրատվամիջոցը հետաքրքրվում է, թե ինչու է քաղաքացին իրեն հայհոյելու համար դիմում պետությանը, այլ ոչ թե շնորհակալություն հայտնում հայհոյողին ու ասում՝ համեցեք, մի հատ էլ հայհոյեք…

Ես այստեղ այլ տարօրինակություն էլ եմ տեսնում… Ինձ համար տարօրինակ է, որ ես Վանոյից ներողություն եմ խնդրում…Ինչքան մեծ է Վանոյի լույսը, որ դա բերում է նրան, որ խավարասերները սկսում են ինձ հայհոյել»:

Նշենք, որ նախապատրաստվում են նյութեր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31