Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 ուղևոր

Հունվար 15,2022 22:36

Հունվարի 15-ին, ժամը 11:55-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Շինուհայրի խաչմերուկի մոտակայքում մերկասառույցի և բքի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 30-35 կմ-ն ընկած հատվածում արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 ուղևոր։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31