Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը Նիկոլ Փաշինյանի գիրքը բյուջեի միջոցներով թարգմանել-չթարգմանելու մասին

Հունվար 20,2022 17:41

Հարցին՝ արդյոք ճի՞շտ է շրջանառվող այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը թարգմանվել է ալբաներեն՝ պետական բյուջեի միջոցներով, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաժարվեց պատասխանել:

Նա ասաց, որ  այդ հարցը գրավոր ուղղվել է նախարարությանը եւ պատասխանը կհրապարակվի: Նախարարի խոսքով, պատասխանից կցկտուր դրվագներ չի ասի. «Կտրվի ամփոփ պատասխան եւ մեր հանրությունը կիմանա՝ ինչն է ֆինանսավորվել, ինչպես, ինչքան եւ ինչու»:

Վահրամ Դումանյանը չցանկացավ պատասխանել նաեւ այն հարցին, թե կարդացե՞լ է այդ գիրքը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31