Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցեն 6 մարզիկներ

Հունվար 29,2022 13:59

2022 թվականի փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կկայանան 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայաստանից օլիմպիական խաղերին կմասնակցեն 6 մարզիկներ՝ 3 դահուկորդ, 1 լեռնադահուկորդ և գեղասահքի զույգը։

Տարվա գլխավոր մարզական միջոցառման` դահուկավազքի մրցումներում, Հայաստանը կներկայացնեն Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը։ Մեր մարզիկները, մարզիչներ` Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ, մրցավայր կմեկնեն հունվարի 31-ին։

Հաջողություն ենք մաղթում Հայաստանի օլիմպիականներին։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31