Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապս՝ տոհմածառ, հայրս՝ հենարան, եղբայրս՝ ընկեր, որդիս՝ սյուն հայոց»․ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակին

Հունվար 30,2022 20:34

Երևանի Ս․ Խանզադյանի անվան հ․ 184 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Առաքելյանի նախաձեռնությամբ և դպրոցի աշակերտների մասնակցությամբ Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել է «Պապս՝ տոհմածառ, հայրս՝ հենարան, եղբայրս՝ ընկեր, որդիս՝ սյուն հայոց, իսկ բոլորը միասին` հայրենյաց պաշտպան» խորագրով միջոցառում:

Միջոցառումը մեկնարկել է երգի պրեմիերայով՝ նվիրված տանկային դասակի հրամանատար, անմահ հերոս Անդրեյ Ավագյանին: Երգը կատարել է երիտասարդ երգիչ Դավիթ Աղասին:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել զինվորների և ապագա սպաների ոգին։ Մասնակիցները եռագույն ժապավեններով սկսեցին զարդարել խորհրդանշական ծառը․ ամեն մեկն իր երազանքն էր հղում առ Աստված՝ կապված հայրենիքի ու ազգի հետ, որը սկսվում էր «Հաղթելու ենք․․․» վճռական խոսքով։

«Դուք այս գործով ցույց տվեցիք, որ հայրենասեր եք, որը մեծ հույսեր եք ներշնչում մեր երկրի ապագայի համար: Ցանկանում եմ մեր զինվորներին ուժ և զորություն, որ կարողանա անշեղորեն կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները», – իր խոսքում նշեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Արթուր Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31