Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է աշխատում Նազելի Բաղդասարյանն ընդդիմադիր համայնքապետերի հետ

Փետրվար 21,2022 18:40

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր  Արթիկ խոշորացված համայնքի  Լեռնակերտ գյուղի մշակույթի տանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվում  ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի հետ, ասաց․ « Ի նպաստ և ի շահ մարզի, որովհետև համայնքապետը կարող է լինել ընդդիմադիր, համայնքը չի կարող լինել ընդդիմադիր։ Ես այժմ զբաղեցնելով ոչ թե քաղաքական, այլ վարչական պաշտոն՝ իմ մոտեցումներն ասել եմ, որ ես բոլորի մարզպետն եմ՝ անկախ քաղաքական հայացքներից»։

Հիշեցնենք, որ Շիրակի  մարզում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվել էր դաշնակցական Արծրուն Իգիթյանը, իսկ Ամասիայում՝ «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը։

Այստեղ հետընտրական բողոքի ցույցերը դեռ չեն դադարում,  ՔՊ-ականներն ու նրանց համակիրները շարունակում են պայքարել նոր ընտրություններ նշանակել տալու համար։

 

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28