Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդների բոլոր չեմպիոնները հայտնի դարձան

Փետրվար 26,2022 21:51

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Աղջիկների պայքարում Միլենա Խաչատրյանը երկամարտի 185 կգ-ով հաղթող է ճանաչվել 76 կգ քաշային  կարգում, Էմմա Պողոսյանը՝ 195 կգ-ով՝ 81 կգ քաշային կարգում, Մերի Թումասյանն առաջինն է եղել 87 կգ քաշում՝  183 կգ, իսկ +87 կգ քաշային կարգում 206 կգ արդյունքով չեմպիոն է դարձել Ջուլիետա Ավանիսյանը:

Երեկ եւ այսօր հայտնի են դարձել նաեւ տղաների առաջնության վերջին հինգ քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրները:

89 կգ քաշային կարգ. Սուրեն Գրիգորյան՝ 320 կգ, Գեւորգ Ղահրամանյան՝ 300 կգ, Հարություն Գրիգորյան՝ 290 կգ:

96 կգ քաշային կարգ. Գարիկ Կարապետյան՝ 330 կգ, Էդգար Գալստյան՝ 246 կգ, Լեւոն Հովհաննիսյան՝ 245 կգ:

102 կգ քաշային կարգ. Պետրոս Պետրոսյան՝ 345 կգ, Հայկ Դավթյան՝ 238 կգ,  Էրիկ Դավթյան՝ 229 կգ:

109 կգ քաշային կարգ. Էդուարդ Մխոյան՝ 323 կգ, Աշոտ Մովսիսյան՝ 309 կգ, Վարուժան Կարապետյան՝ 249 kg:

+109 կգ քաշային կարգ. Դավիթ Գասպարյան՝ 322 կգ, Վազգեն Գրիգորյան՝ 321 կգ, Ալբերտ Թումասյան՝ 312 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28