Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տեղեկություններն եմ փոխանցում Ուկրաինայի հայ համանքին՝ իրենց գործողությունները ճիշտ եւ օպերատիվ կազմակերպելու համար․ Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 27,2022 19:00

Նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Նոր տեղեկատվություն Ուկրաինայի հայ համայնքի համար․

Ինչպես եւ խոստացել էի, շարունակում եմ վերջին տեղեկությունները փոխանցել Ուկրաինայի հայ համանքին՝ իրենց գործողությունները ճիշտ եւ օպերատիվ կազմակերպելու համար։

Քիչ առաջ զրուցեցի Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանի հետ։

Եվ այսպես՝ չնայած չդարադրող պատերազմին, ինչից, ի դեպ, հեչ ուրախանալ պետք չի՝ անկախ նրանից, թե ո՞ր պետության ֆանն եք, Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարությունը փորձում է հնարավորինս օպերատիվ կազմակերպել մեր հայրենակիցների անվտանգության հարցերը՝ տարհանման, ապաստաններում տեղավորելու, սննդի եւ դեղորայքի։

Այս պահին մեր հայրենակիցների համար Կիեւում գործում է երեք ապաստարան, որոնք ամբողջապես ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով։

Նրանք, ովքեր տարհանման խնդիր ունեն, կարող են դիմել համայնքի ղեկավարությանը եւ, ինչպես վստահեցրեց Նորիկ Գեւորգյանը, իրենք կդիմավորեն մեր հայրենակիցներին եւ կուղեկցեն դեպի արեւմուտք։

Տեռնոպոլում այս պահին մոտ 50-100 անձի համար կա ապաստանի տեղ։

Մեր հայրենակիցներին կդիմավորեն Կիևում եւ կուղեկցեն Լվով, Ուժգորոդ կամ Չեռնովցի։
Բացի դա՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:
Տեղադրում եմ Ուկրաինայի հայերի միության կոնտակային հեռախոսահամարը՝
+380 (44) 227 91 61։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28