Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ուկրաինական պատերազմը՝ Թուրքիայի կառավարության հատուկ նիստի օրակարգում

Փետրվար 28,2022 13:44 Share

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր տեղի կունենա կառավարության հատուկ նիստ, որի օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական պատերազմը, նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան և Մոսկվայի ու Կիևի միջև ճգնաժամը հարթելու Անկարայի միջնորդությունը։

Քննարկվելու են նախագահ Էրդողանի և պատկան մարմինների դիվանագիտական ​​շփումներն այս հարցերի շուրջ իրենց գործընկերների հետ։ Դիտարկման են առնվելու նաև Ուկրաինայում Թուրքիայի քաղաքացիների տարհանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Նախարարների մասնակցությամբ հիշյալ նիստում զուգահեռաբար քննարկվելու են նաև տնտեսական ու ներքաղաքական խնդիրներ։ Իսկ նիստի ավարտից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել