Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիսատեսին Գերգիեւից զրկելը հանցագործություն է». Հրանտ Թոխատյան

Մարտ 03,2022 15:07

Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ հրաժարվել է դատապարտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժումն Ուկրաինա, նրանից բացի՝ պատժամիջոցների տակ են ընկել նաեւ այլ ռուսաստանցի արտիստներ: ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ի պաշտպանություն մեծանուն դիրիժորի` նրա նկարով կիսվել է իր ֆեյսբուքյան էջում:

Aravot.am- հետ զրույցում Հրանտ Թոխատյանը հետեւյալը փոխանցեց. «Ես պատիվ եմ ունեցել մաեստրո Գերգիեւի հետ բեմ բարձրանալ, ինչպես Երեւանում, այնպես էլ Մարիինյան թատրոնում, միասին կատարել ենք Պրոկոֆիեւի «Պետյան եւ գորշ գայլը» հեքիաթը: Ունեցել եմ մի քանի այլ հանդիպումներ եւս բեմից դուրս: Ես կարծում եմ, որ Գերգիեւի պես երաժիշտը աշխարհի մարդ է, ամենամեծ երաժիշտների շարքում է կանգնած:

Ես հասկանում եմ հակամարտությունը, որ պատերազմ է։ Հասկանում եմ, որ մարդիկ են զոհվում, հատկապես ինքներս ենք վերջերս այդ ամենի միջով անցել։ Շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ են զգում եւ երկու կողմի զինվորները, եւ զոհվածների հարազատները…Ու հիմա չեմ էլ ուզում քննարկել ռուս-ուկրաինական պատերազմը»,-ասաց Հրանտ Թոխատյանը:

Խնդրեցինք որեւէ վառ դրվագով ներկայացնել Գերգիեւին: «Հենց համերգը ամենալուսավոր դրվագն է… Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել շփվել նման մարդու հետ, ու այսօր հանդիսատեսին զրկելը Գերգիեւից համարյա նույն հանցագործությունն է»,-ասաց Հրանտ Թոխատյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031